Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ

Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Գերմանիայի իշխանությունները 2018 թվականին ռեկորդային թվով ապօրինի 8658 միգրանտի են արտաքսել Եվրամիության մյուս երկրներ, հայտնում է Süddeutsche Zeitung-ը՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալները: Մեկ տարի առաջ արտաքսվել է 7102 մարդ:

Նման գործողությունների հիմք է հանդիսանում Դուբլինյան համաձայնագիրը, ըստ որի, միգրանտներն ապաստան ստանալու համար պետք է դիմեն այն երկրում, որտեղ առաջին անգամ հատել են Եվրամիության սահմանը:

2018 թվականին, ամեն երրորդ դեպքը, որը դիտարկել է միգրացիայի և փախստականների դաշնային գերատեսչությունը (BAMF), համապատասխանել է Դուբլինյան համաձայնագրի դրույթներին: 2018-ի հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում BAMF-ը, ընդհանուր առմամբ, 51.558 անգամ դիմել է ԵՄ այլ երկրների, Գերմանիայում հայտնված փախստականներին ընդունելու խնդրանքով: 35.375 դեպքերում հարցումների վերաբերյալ դրական պատասխան է ստացվել:

Առավել հաճախ, գրեթե յուրաքանչյուր երրորդ դեպքում, Եվրամիության ներսում փախստականներին արտաքսում են Իտալիա: 7205 փախստական վերադարձվել է Գերմանիա, նրանցից գրեթե կեսը ժամանել է Հունաստանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում