Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Կալանավորման հաջորդ օրն եմ այցելել, ունեցել եմ առանձնազրույց, քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են ինձ հետ առանձնազրույցի ընթացքում»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա չասաց, թե ինչ հարցեր են բարձրացվել, որովհետև քննարկման ընթացակարգ է գնում, պարտականություն ունի երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։ ՄԻՊ-ը միայն ասաց, որ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վեաբերմունքի հետ կապված դժգոհություն չի ներկայացվել։ Նրա խոսքով, կապի մեջ են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ:

«Մարդու իրավունքների պաշտպանի համար որևէ նշանակության չունի այն հանցանքը, որի կատարման մեջ մարդը մեղադրվում է, այն հասարակական ընկալումները, որ նրա հետ կապված կան։ Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Դա միշտ այդպես է եղել»,-ասաց Արման Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում