«Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել

«Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել

«Իրատես» թերթը գրում է. «Ընտրություններից հետո, որոնց արդյունքները ոչ բոլորի համար են արժանահավատ՝ թե՛ մասնակցության, թե՛ ՀՀԿ-ի «եզրային» ցուցանիշների, թե՛ «Իմ քայլի» 88 մանդատի առումով (2/3-ի ակնհայտ ապահովում կարևորագույն օրենքների համար մեկ ուժի ձայների սպասարկման տեսանկյունից), նոր թափ է հավաքել ճնշումը քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ու նրա թիմի անծրագիր-անբովանդակ քաղաքականությունն ակտիվորեն քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ։

Համապատասխան մարմիններին հրահանգ է տրված՝ մանրադիտակով ուսումնասիրել նրանց բոլորի անցած ուղին, գործունեությունը, հայտնած մտքերը և շատ արագ գործի անցնել, որպեսզի բոլորին հասկանալի լինի՝ ով է այսուհետ երկրի «տերը», որի կարծիքից տարբերվող կարծիք չի հանդուրժվելու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում