Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում

Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի Սոֆիայի տաճարում իրականացվել է հայկական խաչքարի օծման արարողություն: Այնուհետև խաչքարն իր տեղն է զբաղեցրել Ազգային արգելոցի գանձարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «AnalitikaUA.net»-ը տեղեկացնում է, որ խաչքարի օծման արարողությունն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ: Այն կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության և Ազգային արգելոցի ղեկավարության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում