Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները

Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց հնարավորություն կտրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:

Ըստ հիմնավորման, պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 5, ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ համայնքի 5-րդ փողոցի 1, Երևան քաղաքի Շենգավիթի Շիրակի 2ա շենքի 7 և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում