Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է

Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նշենք, որ օրակարգային հարցերից մեկը 2019 թվականի բյուջեի նախագծի ընդունումն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում