ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը

ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն խստորեն դատապարտել է սաուդյան լրագրող Ջամալ Հաշոգիի դաժան սպանությունը։ Երեկ երեկոյան Սաուդյան Արաբայի իշխանությունները հաստատել են լրագրողի մահը։

«Ջամալ Հաշոգիի սպանությունը մեզ հիշեցնում է մամուլի ազատության պայքարի մասին, որի հիմքում ընկած է ժողովրդավարությունը։ Մեղավորները պետք է հաշվետու լինեն կատարած հանցագործությունների համար, ինչը քննարկման ենթակա չէ։ Կոչ եմ անում համապատասխան իշխանություններին մանրակրկիտ հետաքննել այս հանցագործությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- հայտարարել է Ազուլեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը ևս դատապարտել է սաուդյան լրագրողի սպանությունը։ Նա կոչ է արել արագ հետաքննություն սկսել Ջամալ Հաշոգիի մահվան կապակցությամբ։

Նշենք, որ նոյեմբերի 2-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Լրագրողների նկատմամբ հանցագործությունների համար անպատժելիության դադարեցման միջազգային օրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում