Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է
20/10/2018 12:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երևան Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Առավոտյան տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Երևան-Սևան ավտոճանապարհը փակ է: Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատները ի նշան բողոքի փակել էին ճանապարհը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում