Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք է մատուցում Ազնավուրին. ՈՒՂԻՂ

Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք է մատուցում Ազնավուրին. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ժամանեցին Փարիզի «Հաշմանդամների պալատ», որտեղ անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։

Նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ազնավուրը առաջին երաժիշտն է, ում պատվին տեղի է ունենում Ազգային հարգանքի տուրքի արարողություն:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում