ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը

ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am:  Երկրապահ կամավորական միությունում այսօր վարչություն նիստ կլինի: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ազտամարտիկ, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Նրա խոսքով՝ ընդլայնված նիստ է լինելու, այսինքն՝ մասնակցելու են ոչ միայն ԵԿՄ վարչության անդամները:

Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, կորոշվի նաև համագումարի օրը:

Օրեր առաջ Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հայտարարվել էր. «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում