Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Կանադայի խորհրդարանի էթիկայի հարցերով դիտորդական մարմինը տուգանել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Պատճառը վարչապետի արևապաշտպան ակնոցն է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, վարչապետն ակնոցը նվեր է ստացել շրջաններից մեկի ղեկավարից: Քանի որ ակնոցն արժեր ավելի քան 200 դոլար, Թրյուդոն պարտավոր էր այդ մասին տեղեկություն ներկայացնել հայտարարագրում, սակայն նա դա չի արել:

Թրյուդոյի մամուլի քարտուղարը պարզաբանում է տվել և նշել, որ վարչապետը ոչ ճիշտ է լրացրել հայտարարագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում