Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի  շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, շնորհավորական խոսքում նշվում է.

«Մեծարգո պարոն Սարգսյան,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։

Վստահ եմ, որ երկար տարիների Ձեր փորձն ու մասնագիտական բարձր կարողություններն ըստ արժանվույն ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում