Ապացուցվել Է աղի մահացու վտանգը

Ապացուցվել Է աղի մահացու վտանգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԻՆԻՍԻ, Times.am: Բոստոն քաղաքի Բրիգհեմի կանանց հիվանդանոցի ամերիկացի մասնագետներն ապացուցել են, որ մեծ քանակությամբ աղի օգտագործումը կապված Է վաղաժամ մահվան ռիսկի մեծացման հետ:

Այդ մասին հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Երկարաժամկետ ուսումնասիրությանը մասնակցել Է 30-54 տարեկան 2 հազար 974 մարդ, որոնք պրեգիպերտենզիա (զարկերակային ճնշման աննշան բարձրացում) են ունեցել:

Կամավորների կողմից աղի օգտագործման քանակությունը որոշվում Էր տարբեր մեթոդների, այդ թվում՝ մեզի նմուշների անալիզի օգնությամբ, որոնք 24 ժամ հավաքել են մի քանի օրվա ընթացքում: Դա թույլ Է տվել ավելի ստույգ որոշել օրգանիզմ մտնող աղի մակարդակը: Մասնակիցների վիճակին հետեւել են 24 տարի շարունակ, եւ այդ ժամանակաշրջանում մահացել Է 272 մարդ: Պարզվել Է, որ ուղղակի կապ գոյություն ունի աղի օգտագործման քանակության եւ մահվան ռիսկի միջեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում