Գրավոր զգուշացում ստացած ընդերքօգտագործող ընկերությունների թիվն ավելացավ ևս 5-ով

Գրավոր զգուշացում ստացած ընդերքօգտագործող ընկերությունների թիվն ավելացավ  ևս 5-ով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է ուսումնասիրել ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը: Եվս 5 ընկերության տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին: 

Հիշեցնենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ ապառք ունեցող 60 ընդերքօգտագործող ընկերություններից 31-ին արդեն իսկ տրվել էր գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում