Արման Սահակյանի շտաբներից մեկում 77-ամյա կնոջ դի են հայտնաբերել

Քիչ առաջ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա, տեղեկացնում է Shamshyan.com

Ոստիկաններն ու քննիչերը այնտեղ հայտնաբերել են 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին:

Դատաբժշկի նախանական եզրակացության համաձայն ՝ դիակի վրա դռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշված վայրը օգտագործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից , սակայն այս օրերին գործել է որպես ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախնըտրական շտաբ:

Քաղաքացիներն ասում էին, որ երբ մահացածի դին, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, հանկարծամահ է եղել, տեղափոխել են շտաբականները՝ ողջ Ա. Սահակյանի նկարներով պաստառները հեռացրել են շենքի վրայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում