AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան կոնֆլիկտի մասին դասախոսել է Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դեսպանը

 
 

Մարտի 14-ի երեկոյան Մեծ Բրիտանիայում Պաղեստինը դեսպան Մանուել Հասասյանը Լոնդոնի համալսարանական քոլեջում հանդես եկավ Արցախի և Պաղեստինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համեմատությանը նվիրված դասախոսությամբ:

Միջոցառումը կազմակերպվել էր Լոնդոնի համալսարանական քոլեջի հայ ուսանողների նախաձեռնությամբ, որի նպատակներից էր արտաքին լսարանին ծանոթացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագմանն ու էությանը և համեմատություն անցկացնել պաղեստինյան ժողովրդի ինքնորշման իրավունքի իրացման հետ հետ:

Ինչպես իր բացման խոսքում նշեց Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանող, Լույս հիմնադրամի կրթաթոշակառու Աշոտ Մարգարյանը. «Քաղաքական և ակադեմիական շրջանակներում ընթացող քննարկումներում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը սովորաբար համեմատվում է Կոսովոյի, Աբխազիայի, Մերձդնեստրի օրինակների հետ:Այս սեմինարի նպատակը Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին քննարկումներում նոր մոտեցումների առաջ քաշումն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կապելով այլ նմանատիպ դեպքերի հետ' արտաքին լսարանի համար ավելի հասանելի է դառնում խնդրի էությունը»:

Բանախոս Հասասյանը ոչ միայն զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ, այլև ունի մեծ ավանդ քաղաքական գիտության մեջ, և հարյուրից ավել գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է:

Նա սեմինարը սկսեց որպես դասախոս‘ ներկայացնելով կոնֆլիկտների լուծման, բանակցային գործընթացի հետ կապված տեսական մոտեցումները և ավարտեց որպես դիվանագետ'կիսվելով իր պրակտիկ փորձով: Ըստ դեսպանի, երկու կոնֆլիկտներն էլ ունեն հին արմատներ և երկուսի դեպքում էլ արտահայտվում է ազգերի ինքնորոշման իրավունքի արդարացի պահանջը:

Համեմատելով նշված երկու կոնֆլիկտների լուծման ուղիները հայազգի ականավոր գիտնական-դիվանագետը նշեց. «Պատերազմը ամենահեշտ ուղին է, սակայն դա լուծումը չէ, քանի որ միշտ կողմերից մեկը դժգոհ կմնա և կձգտի ռևանշի:Խաղաղություն չկա, չկա լույս թունելի վերջում, եթե իսկապես չեն հարգվում ազգերի ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղի հայերը կայացրել են իրենց որոշումը, իսկ աշխարհին մնում է հաշվի նստել և հարգել նրանց վճիռը»:

Այնուհետև Հասասյանը պատասխանեց լսարանի հարցերին, որոնք տրվել էին ոչ միայն այլազգի ուսանողների, այլև միջոցառմանը ներկա առաջատար մասնագետների կողմից: Հատկանշական է, որ միջոցառումը օնլայն հեռարձակվում էր և պրոֆեսսորը պատասխանեց նաև օնլայն ունկնդիրներին հուզող հարցերին:

Դասախոսության տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ

Լրահոս
ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն Ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա Առաջիկա հինգ տարում եկամտահարկի շեմը կիջնի մինչև 20 տոկոս Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ Հայաստանի և Իրանի հարաբերությունների մեջ որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում. Նիկոլ Փաշինյան Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել Ամեն ինչ կանեմ, որպեսզի ԵԱՏՄ-ի ընձեռած մեծ հնարավորությունները համար լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան Նախարարների թիվը կկրճատվի. Փաշինյան Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիայի փորձագիտության կենտրոն Այն, ինչ ասել եմ, տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան Փաշինյանն ակնկալում է, որ Ամուլսարի ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն որոշում կայացնել Սահմանվեցին քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն առաջարկում է տարանջատել գազի փոխադրումն ու բաշխումը Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան Ավտովթարի ենթարկված բալետի արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել «Փաստ». Մարզերի ճանապարհային ոստիկանները՝ ծայրահեղությունից ծայրահեղություն «Ժամանակ». ԲՀԿ համամասնական ցուցակից հանվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի անունը «Ժողովուրդ». Չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չլուծվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan