AM | RU
USD
EUR
RUB

Նոր Գետաշեն համայնքի ղեկավար. մի օր գետաշենցիներով հասկացանք, որ կարելի է նոր Գետաշեն հիմնել

 
 

Նոր Գետաշեն համայնքի գյուղապետ Ալեքս Նազարյանին հանդիպեցինք իր տանը: Աշխույժ ու հյուրընկալ համայնքապետը, պատասխանելով հարցերին, սկսեց հիշել գյուղի ձեւավորման պատմությունը:

«Նոր Գետաշեն համայնքը ձեւավորվել է գետաշենցիների, շահումյանցիների կողմից 2000 թվականից: Հյուսիսային Արցախից, այսինքն իմ բնակավայրից բռնագաղթվելուց հետո ապրել եմ տարբեր տեղերում, բայց ամեն տեղ էլ ինձ օտար էի զգում, չէի հարմարվում: Մի օր մի քանի գետաշենցիներով հավաքվեցինք, եկանք էստեղ: Երբ տարածքը տեսանք, հասկացանք, որ կարելի է նոր Գետաշեն կառուցել», պատմում է գյուղապետը' հայրենիքի կարոտն աչքերում պահած:

Համայնքը հիմնելուց հետո գետաշենցիներն անվանել են այն իրենց ծննդավայրի անունով' Նոր Գետաշեն:

Այժմ համայնքում հաշվառված են 241 բնակիչ, բայց ինչպես նշեց համայնքի ղեկավարը, երեք ընտանիք բացակայում են, ու գյուղից գնացել են թերեւս վերջնական: Այժմ գյուղում կա 223 փաստացի բնակիչ:
«Մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ: Այժմ 25 հոգի աշխատում է դպրոցում: Սա նշանակում է, որ համայնքի գրեթե բոլոր ընտանիքներից դպրոցում մարդ է աշխատում: Համայնքապետարանում աշխատում է 7 հոգի: Շրջանի համայնքներից մոտ 10-15 հոգի պայմանագրային զինծառայողներ կան: Սա փրկություն է մեր համայնքի համար: Տղամարդը հա´մ իր սահմաններն է պահում, հա´մ իր ընտանիքն է պահում: Ցավոք ունենք նաեւ երեք արտագնա աշխատողներ», գյուղի մասին, ինչպես իր ընտանիքի մասին պատմում է գյուղապետը. հատ-հատ գիտի, թե ով որտեղ է աշխատում, ով ինչ խնդիր ունի:

Գյուղում հրատապ է նոր բնակարանների հարցը: Քանի որ գյուղում նոր բնականաններ չկան, նոր ընտանիքներ չեն տեղափոխվում, եւ դեռ ավելին' հենց գյուղում երիտասարդ ընտանիքներ կան, ովքեր բնակարանի կարիք ունեն:

«Սա ամբողջ շրջանի ու առհասարակ' ամբողջ Արցախի խնդիրն է: Որպես համայքնի ղեկավար' շատ կուզեի նորապսակների համար բնակարաններ կառուցվեին, որպեսզի մեր երիտասարդ զույգերը մնային այստեղ: Շատ վատ է, եթե մեր երիտասարդները թողնեն այս տարածքը: Սակայն շատերն արդեն պետք է ամուսնանան, բայց տներ չկան, որպեսզի նոր ընտանիքն ապրի: Հենց հիմա մի երիտասարդ ընտանիք կա, նրանց տվել ենք մի ընտանիքի բնակարան, ովքեր այժմ գյուղից տեղափոխվել են:

Կառավարությունն ասում է, որ այժմ չի կարող նոր տներ կառուցել, մենք էլ հասկանում ենք: Ես միշտ էլ պահանջում եմ բնակարան, բայց միշտ իրենց դրության մեջ էլ եմ մտնում», պատմում է Ա. Նազարյանը:
2000 թվականի հետ համեմատած' գյուղում կենսապայմանները շատ են փոխվել:

«2000 թվ.-ին երբ եկանք, առաջին երեք տարին հոսանք չունեինք, շատ էինք դժվարանում: Հիմա ինտերնետ չունենք, կարիքը շատ ենք զգում, բայց մենք առանց հոսանքի էլ ենք ապրել տարիներով: Մի քանի տարի մեր համայնքների վիճակը շատ վատ էր, հույսով ապրում էինք: Մեր գյուղում 20-25 ընտանիք էր ապրում, բայց մի ընտանիքի նման էինք, երեկոները հավաքվում էինք, տարբեր խաղեր էինք խաղում, այդպես կրճատում էինք մութ ու ցուրտ գիշերները: Բայց ասեմ նաեւ, որ չնայած դժվարություններին' էն ժամանակ կյանքն ավելի հետաքրքիր էր, մարդիկ ավելի կապված էին իրար հետ: Հետո հոսանքը տվեցին, հեռուստատեսություն ունեցանք: 10-12 տարվա ընթացքում մեր առաջընթացն ակնհայտ է: Իհարկե, հիմա էլ կան դժգոհող մարդիկ, բայց առաջընթացն ակնհայտ է», անցած դժվար տարիներն է հիշում գյուղապետը:

Նոր Գետաշեն գյուղում 2001 թ.-ից բուժկետ կա, մասնագետ է աշխատում:

Ճանապարհներն արդեն լավ են, ու գյուղապետի կարծիքով' դրա շնորհիվ հարազատներից հեռավորությունն էլ է հաղթահարվում:

Գյուղն ունի մշակույթի ակումբ, միջոցառումներ են կազմակերպում: Խմբակներ չեն գործում, քանի որ մասնագետներ չկան: «Եթե լինի, ես էլ կհետեւեմ, կպահանջեմ, որ մասնագետների համար հաստիք տան: Խմբակներ բացելու համար նաեւ երեխաների որոշակի թիվ է պետք, որ գյուղում չկա», ամփոփեց գյուղապետը:

Նոր Գետաշենին հրաժեշտ տվեցի մի խորունկ ցանկությամբ' որ մի օր էլ այցելեմ Գետաշեն ու նյութեր պատրաստեմ հայոց ազատագրված Գետաշենի մասին…

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը Էդուարդ Շարմազանով.«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու» «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը» ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ) Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan