Սթիվեն Սփիլբերգի հիմնադրամը տեղեկություններ է հավաքում Հայոց Ցեղասպանության ժամանակ փրկվածների մասին

Լեգենդար ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հիմնադրած «Շոա հիմնադրամը» փաստեր կհավաքի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այս մասին գրում է «Ռեգնում» գործակալությունը’ վկայակոչելով Telegram.com կայքը, որին Սփիլբերգը տվել է հեռախոսային հարցազրույց և ներկայացրռլ իր ապագա ծրագրերը:

«Շոա հիմնադրամը» ստեղծվել է 1994 թվականին’ գրավոր վկայությունների, փաստաթղթերի, Հոլոքոստից փրկված հույների, «Եհովայի վկաների», համասեռամոլների, ազատական-պրոգրեսիստների, քաղբանտարկյալների, պատանդների հարցազրույցների հավաքման և պահպանման նպատակով:

2006 թվականից հիմնադրամը տեղակայվում է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի տարածքում: 2014-ին կազմակերպության 20-ամյակի առթիվ որոշում ընդունվեց ընդլայնել հիմնադրամի գործունեությունը և սկսել հավաքել ձայնագրություններ և հարցազրույցներ Հայաստանում, Կամբոջայում և Ռուանդայում եղած ցեղասպանություններից փրկվածների հետ:

Հիմնադրամի ստեղծման գաղափարը Սփիլբերգի մոտ առաջացավ օսկարակիր «Շինդլերի ցուցակի» ստեղծման ժամանակ: Կազմակերպության ստեղծման միջոցները վերցվել էին այն եկամտից, որ ստացվել էր ֆիլմի համաշխարհային վարձույթի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում