Ջիմ Քելին մահացել է

67 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի դերասան Ջիմ Քելին, որը հայտնի Է «Վիշապի հայտնվելը» ֆիլմով, որտեղ նա նկարահանվել Է Բրյուս Լիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով դերասանի նախկին կնոջը:

Քելին մահացել Է հունիսի 29-ին Կալիֆոռնիայի նահանգում գտնվող իր տանը՝ քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո, գործակալությանն ասել Է նրա նախկին կինը՝ Մերիլին Դիշմանը:

Քելին կինոյում հայտնվել Է 1964 թվականին: Նա նկարահանվել Է մարտական արվեստների մասին ավելի քան 20 կինոնկարներում, որոնց թվում են «Ջոնս – Սեւ գոտին» եւ «Ընտրի՛ր դժվարին ուղին» կինոժապավենները: Վերջին ժամանակներս նա զբաղվում Էր մարտիկների մարզմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում