AM | RU
USD
EUR
RUB

ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները

 
 

Մայիսի 12-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն' 2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ' հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:

Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, ՀՀ վարչական դատարանի որոշումները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները' ԿԸՀ-ն ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում' Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին:

Համաձայն ԿԸՀ որոշման' Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից' Երևանի ավագանու 17 անդամ,

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից' Երևանի ավագանու 6 անդամ,

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից' Երևանի ավագանու 42 անդամ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի' Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա: Այս մասին նշված է ԿԸՀ տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 5-ին տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում էին ութ քաղաքական ուժեր: Ընտրությունների արդյունքում վստահ հաղթանակ է տարել ՀՀԿ-ն, որի ընտրական ցուցակն առաջնորդում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Անցողիկ շեմը հաղթահարած վերոնշյալ կուսակցություններից զատ ընտրություններին մասնակցում էին նաև ՀԱԿԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Առաքելություն» կուսակցությունը:

Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ: Համաձայն վերջիններիս զեկույցների՝ ընտրությունները կազմակերպված էին բարձր մակարդակով: Որևէ լուրջ թերացումներ կամ խախտումներ չեն արձանագրվել:

Լրահոս
ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն Ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա Առաջիկա հինգ տարում եկամտահարկի շեմը կիջնի մինչև 20 տոկոս Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ Հայաստանի և Իրանի հարաբերությունների մեջ որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում. Նիկոլ Փաշինյան Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել Ամեն ինչ կանեմ, որպեսզի ԵԱՏՄ-ի ընձեռած մեծ հնարավորությունները համար լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան Նախարարների թիվը կկրճատվի. Փաշինյան Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիայի փորձագիտության կենտրոն Այն, ինչ ասել եմ, տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան Փաշինյանն ակնկալում է, որ Ամուլսարի ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն որոշում կայացնել Սահմանվեցին քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն առաջարկում է տարանջատել գազի փոխադրումն ու բաշխումը Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան Ավտովթարի ենթարկված բալետի արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել «Փաստ». Մարզերի ճանապարհային ոստիկանները՝ ծայրահեղությունից ծայրահեղություն «Ժամանակ». ԲՀԿ համամասնական ցուցակից հանվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի անունը «Ժողովուրդ». Չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չլուծվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan