Պերճ Զեյթունցյան. «Մշակույթի նախարարին շուտ-շուտ փոխելը հանցանք է»

«Հրապարակը» զրուցել է հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ, ով 1990թ, եղել է նորանկախ հանրապետության մշակույթի առաջին նախարար:

Հարցին, թե ինչպիսի՞ անձնավորություն պետք է լինի մշակույթի նախարարը, Պ. Զեյթունցյանը պատասխանել է. «Մշակույթի նախարարը պետք է մշակութային մարդ լինի, մշակույթից հասկանա, որ կարողանա մշակույթի գործիչներին ուղղորդել, նաև անպայման հեղինակություն ունենա»: Զուգահեռներ անցկացնելով իր ղեկավարած և ներկայիս մշակույթի նախարարությունների միջև՝ հրապարակախոսն ասել է, որ ներկայիս մշակույթի նախարարության վիճակը շատ ավելի լավ է, քան իր ժամանակվանը: Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ներկայիս նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման 7 տարիները, Պ. Զեյթունցյանը պատասխանել է. «Ինձ համար հիմա դժվար է գնահատել և վերհիշել, բայց ինձ թվում է, հաջողված նախարար է, և նախարարությունը իր բարձրության վրա է: Ամբողջի մասին չեմ կարող ասել, այդքան չեմ հետաքրքրվել: Թերթի հարցին, թե առաջիկայում պետք է կառավարության կազմը հրապարակվի, ո՞ւմ եք տեսնում մշակույթի նախարարի պաշտոնին, հրապարակախոսը պատասխանել է.«Ես կարծում եմ, որ մշակույթի նախարարին այդքան շուտ-շուտ փոխել չի կարելի, տեսեք, թե 20 տարվա մեջ քանի նախարար ենք ունեցել, դա նույնիսկ հանցանք է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում