Նամակ Արթուր Սաքունցին. ո՞վ է «լեյտենանտին» ուղղել գնդապետի դեմ կամ մտորումներ սուբլիմացիայի եւ գրանտերի մասին

2012 թվականի հուլիսի 19-ին ինտերնետի հայկական հատվածը պայթեց բոլոր ժամանակների ու ժողովուրդների ինքնակոչ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հերթական բարձրագոչ «մերկացմամբ»:

Այս անգամ փառապանծ «վանաձորցին» հրապարակեց անանուն նամակ, որն իբր ստացվել էր ոմն սպայի կողմից ոչ միայն շտաբի երրորդ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատաւորովի դեմ բողոքներով, այլև վերջինիս նկատմամբ միանգամայն հստակ մեղադրանքներով ու հայտարարություններով:

Այսպիսով, լրացավ 30-րդ օրը, որը տրամադրվել էր Արթուր Սաքունցին’ ապացուցելու իր հրապարակած վկայությունները, որոնք շարադրված էին անանուն նամակում և տարածվել էին իրավապաշտպանի կողմից:

Ինչպես և սպասվում էր, հասարակության արդարացի պահանջն անտեսվեց հենց հաջորդ օրը այն վստահությամբ, որ հարցը փակված է:

Սակայն նյութապաշտ անանունը մի փոքր թերագնահատեց հասարակության ուժը, որը մտադիր էր կուրորեն պայքարել այն մարդկանց համար, ում հետ պարոն Սաքունցը ուներ անձնական կամ պատվիրված հաշիվներ: Համացանցային հասարակությունը ցանկանում է իմանալ’ ինչպես և ում շահերից է բխում մեզ օգտագործելը: Պատասխան չստանալով’ մենք մեր եզրակացություններն արեցինք, որոնք ստորև ցանկանում ենք ներկայացնել հայ հասարակությանը:

Իսկ հիմա ամեն ինչ ըստ հերթականության:

Այսպես, Արթուր Սաքունցի պնդմամբ’ հուլիսի 19-ին Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակ նամակ է եկել ոմն սպայից Գեորգի Խաչատուրովի’ երրորդ կորպուսի շտաբի հրամանատարի դեմ բողոքով:
Կանգ չառնելով նամակի սրտաճմլիկ մանրամասների վրա, որոնց մեկ այլ տեղում անդրադարձել ենք, սկսենք, ինչպես ասում են, վերջից’ այսինքն’ Սաքունցի փորձագիտական և հեղինակավոր կարծիքից, ով նրբանկատորեն վերլուծել էր այս անորակ անանուն նամակը:

«Նամակում ասված կամայական նշանակումների մասին ես տեղեկացված եմ, բայց տեղյակ չէի մնացած մանրամասներին: Իրավիճակն իրոք անհանգստացնող է, եթե սպան է գանգատվում, ուրեմն պատկերացրեք, զինվորի վիճակը: Կասկածներ չունեմ, որ հեղինակը սպա է, քանզի շարքային զինվորը դժվար թե տեղյակ լիներ նշանակումների մասին, ու եթե վայրկյան անգամ մտածենք, որ անիջական հեղինակը սպա չէ, ապա տեղեկատվության աղբյուը հաստատ սպա է»:.

Այստեղ, պաթոսի, հավատի և համոզմունքի ազդեցության տակ, կարելի է մի շարք սկզբնական համոզմունքներ նշել, որոնք արված են Սաքունցի կողմից.
Ա) նա նշում է, որ տեղեկացված է այն մասին, որ երրորդ կորպուսում կան սպաների ինքնակամ նշանակումներ,
Բ) նա չի կասկածում, որ հեղինակը կամ սկզբնաղբյուրը սպա է,
Գ) Արթուր Սաքունցը անհանգստացած է իրավիճակով,
Դ) մամուլում հրապարակելով նամակը’ նա կիսում և հաստատում է այդ վկայությունները և, համապատասխանաբար, նրանց նկատմամբ կրում է հեղինակին համահավասար պատասխանատվություն:
Դե ինչ, վերադառնանք անանուն նամակին և առանձնացնենք նրա բոլոր թեզները: Փորձենք վերլուծել, թե ինչի վրա է հիմնվում իրավապաշտպանի հեղինակավոր կարծիքը, որը կարողանում է անանուն նամակից որոշել հեղինակի կարգավիճակը և որը տիրապետում է բանակի կադրային քաղաքականության վերաբերյալ շշուկների բացառիկ աղբյուրին:

1) Հեղինակը չի տեսնում Գրիշա Խաչատուրովին: Սրա հիման վրա նա պնդում է, որ Գրիշա Խաչատուրովը իր աշխատանքային ժամերն անց է կացնում իր խաղատներում և տեղյակ չէ’ որտեղ է սահմանը:

Առաջինը, որն ակնհայտ է, հեղինակի պաթոլոգիական անկրթությունն ու ինտելեկտուալ ցածր մակարդակն է, տեքստի յուրաքանչյուր քառակուսի միլիմետրում անհամար սխալներ կան, որն ահավոր է. «կորպուսի շտաբի պետը նշանակվել է Գրիշա Խաչատուրովը»…«ոչ-ոք չի կարում» «երևի վախում են, ինձնից վիդիո ելույթ են պահանջում, տենց տպավորություն ա» … «իրա հնգերների «կյաժ» մականունով դուցի հրամանատարի, Նոյեմբերյանի հրամանատարի, Մեհրաբի, ով իրանցից չի սաղից ազատ» … «ախպեր թայֆից» … «ստեղծելա» …և այլն:…

Տեքստի’ փողոցային-ժորգոնային շարադրանքը, որը հեռու է բանակային լեզվից, այն մտքին է հանգեցնում, որ նամակի հեղինակի կրթությունը երրորդ դասարանի մակարդակի է, այն էլ’ հեռակա: Համապատասխանաբար, նա սպա լինել չի կարող, ինչը ենթադրում է բարձրագույն ռազմական կրթություն և հատուկ մասնագիտական եզրաբանության տիրապետում: Մասնավորապես, ոչ մի կիրթ սպա իր ուղերձը «նամակ» չի կոչի, նրանք զեկուցագրեր են գրում Պաշտպանության նախարարին: Պարզապես զարմանալի է, թե ինչպես անանուն նամակի հեղինակի նման անկիրթը կարող է ավելի քան 20 տարի ծառայել բանակում որպես սպա:

Բայց եթե անգամ ենթադրենք, որ նման հրաշք կարող է լինել, ապա հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ նրան պատվի չեն արժանացնում տեսնել կորպուսի շտաբի հրամանատարին, քանի որ շտաբն անկիրթների տեղը չէ: ՈՒրեմն, նա չի էլ կարող տեսնել Խաչատուրովին (ի միջի այլոց, կիրթ մարդու) ոչ աշխատանքային վայրում, ոչ էլ դրանից դուրս: Բացի այդ, հայտնի է, որ ծառայողները, հատկապես զինվորականները, աշխատում են ղեկավարության աչքին չընկնել, ինչեր ասես, որ չի կարող պատահել: Ավելի լավ է իրենց գործով զբաղվեն, օրինակ, անձնական կազմի ռազմական պատրաստվածության բարձրացմամբ, այլ ոչ թե զբոսնեն զորամասով և հրամանատարին փնտրեն:

Հեղինակը, հիմնվելով այն բանի վրա, որ չի արժանանում կորպուսի շտաբի հրամանատարի տեսությանը, եզրահանգումներ է անում, որը, հնարավոր է, պետք է, որ վարկաբեկի Խաչատուրովին’ գնում է խաղատուն: Որտեղի՞ց վերցրեց: Բամբասանքնե՞ր են, թե ինքն է տեսել սեփական աչքերով; Եթե բամբասանքներ են, ապա անգամ քննարկելն անիմաստ է: Բամբասանքը տնային տնտեսուհինների զբաղունքն է իրենց տանը’խոհանոցում, այլ ոչ թե սպայի և տղամարդու գործը մամուլում, որոնց շարքին, որ հեղինակը, դատելով ամենից, իրեն դասում է: Տեսել է սեփական աչքերո՞վ: Թույլ տվեք հետաքրքրվել, իսկ ի՞նքն ինչ էր անում խաղատանը: Գումա՞ր էր հայթայթում, թե՞ ազատ ժամանակն էր շատ: Իսկ միգուցե նա աշխատավայրում Խաչատուրովին չի տեսնում, որովհետև ինքն է բացակայում աշխատանքից’հարստացնելով Երևանի մերձակա խաղատները:

Ինչ վերաբերվում է սահմանի մասին գիտելիքներին և սահմանամերձ շրջանների այցելություններին, այդ դեպքում ավելի լավ է հետաքրքրվել հրամանատարներից, ովքեր ծառայում են հենց սահմանին: Ախր հեղինակը կորպուսի ղեկավարին փնտրում է Վանաձորում, իսկ սահմանում մոռացել է հետաքրքրվել’ պատահաբար այնտեղ չե՞ն տեսել , միգուցե կողքով անցած լիներ:
Սակայն անգամ սա չէ ամենատրագիկոմիկը հոգու այն անանուն ճիչում, որը հրապարակվել էր Արթուր Սաքունցի կողմից:

Նա այնքան էր ոգևորվել «Խաչատուրովին վարկաբեկողի» դերով, որ ինքնամոռաց մամուլ էր ուղարկել այն, ինչ բովանդակում էր երանելի անունը’ զլանալով անգամ ստուգել դրանց համապատասխանությունը:

Այսպես, 2012 թվականի հուլիսի 27-ին (առաջին անանուն նամակն ուղարկելուց 12 օր հետո) Սաքունցը հին փորձված մեթոդով մամուլում հրապարակում է երկրորդ անանուն նամակը’ այս անգամ «բացահայտելով» շարքային Թաթուլ Գրիգորյանին’ՀՀ պատգամավորի որդուն:
Մի կողմ թողնենք շարքային Թ.Գրիգորյանի վերաբերյալ բողոքների բովանդակությունն ու քանակությունը և անդրադառնանք մի աննշան դրվագի, որտեղ բողոքավորը գրում է.

«……..Գրիշա Խաչատուրովը, ինքը խիստ հրամանատար ա, ու որ էտ մասին իմանա միջոցներ կձեռնարկի, բայց ոչ մեկ հնարավորություն ու ռիսկ չի անի իրան ասի:.

Եկեք, այնուամենայնիվ, կողմնորոշվենք, նա աշխատանքի չի՞ ներկայանում, խաղատու՞ն է գնում, չի՞ զբաղվում իր անմիջական պարտականություներով, թե՞, ի վերջո, խիստ հրամանատար է, ով կարող է ազդել զինվորի վրա և նրան կարգի հրավիրել:
Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ զինվորը տեղյակ է շտաբի հրամանատարի բնավորության ու մասնագիտական ընդունակությունների մասին, իսկ 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող սպան՝ ոչ:

Ի միջի այլոց, ինչքան էլ որ պարադոքսալ չհնչի, բայց ադրբեջանցիներն էլ են դժգոհ, որ երրորդ կորպուսի շտաբի ղեկավարը հենց Գրիգորի Խաչատուրովն էր: Ճիշտ է, նրանք մի փոքր այլ մոտիվներ ունեն, քան անանուն նամակի հեղինակը….իսկ միգու՞ցե մոտիվները նույնն են:
Հենց այդ պատճառով «ինչպե՞ս կարելի է բացատրել մի շարք փայլուն օպերացիաները, որոքն հանգեցրել են ադրբեջանական բանակի զգալի կորուստների» հարցն այդպես էլ մնաց անպատասխան; Իսկ ախր ցանկացած սպա, անգամ զինվոր, չի կարող չիմանալ, որ նման կարգի օպերացիաների նախագծմամբ, մշակմամբ ու իրականացմամբ զբաղվում է կորպուսի շտաբը, որի հրամանատարը խաղամոլ է; Զարմանալի է, որ հենց Արթուր Սաքունցը այդ մասին ոչինչ չէր լսել և իր աղբյուրներից չէր տեղեկացել: Թեև նրա փայլուն «իրավական» և «դատավարական» գիտելիքները պերճախոս կերպով շարադրված էին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին նրա վերջին փիլիսոփայություններում epress.am-ի էջերում:

2) Գրիշա Խաչատուրովը հեռացնում է աշխատանքից «ծեր և վաստակավոր» հրամանատարների’ նշանակելով «սեփականներին»: Եթե սկզբում նամակի հեղինակը ցուցադրեց իր տգիտությունը հրամանատարական կազմի պարտականությունների վերաբերյալ, ապա այստեղ նա գերազանցեց ինքն իրեն: Մի փոքրիկ խնդիր կա. 20 տարի բանակում ծառայած սպան չի կարող չիմանալ, որ հրամանատարների կադրային հարցերը, նշանակումներն ու հեռացումները իրականացնում և որոշումներ է ընդունում ոչ թե կորպուսի շտաբի հրամանատարը, այլ Պաշտպանության Նախարարը: . Բոլոր նշանակումներն ու կադրային տեղափոխումները տեղի են ունենում բացառապես գործող Պաշտպանության նախարարի’Սեյրան Օհանյանի ստորագրությամբ: Համապատասխանաբար, միանգամայն ապատեղեկատվություն է այն, որ Գ.Խաչատուրովը պաշտոնների է նշանակում իր անձնական շրջապատից’«թայֆից»: Նա պարզապես չի կարող նման բան անել:

Ի միջի այլոց, հարց Պաշտպանության նախարարին’ ի՞նչ գործ ունի երկրի պաշտպանության համակարգում մի մարդ (եթե անգամ նա գոյություն ունի), որը աչքի չի ընկնում ո՛չ ինտելեկտով, ո՛չ մասնագիտական տարրական գիտելիքներով, ո՛չ օրենքներին ու կարգերին, բանակում իրավունքների և պարտականությունների բաշխմանը, ով իրականությանը չհամապատասխանող խղճուկ բամբասանքներ է տարածում և արևածաղկի սերմ վաճառողի նման տրտնջում:

Եվ որ ամենակարևորն է. ո՞վ էր խղճուկ «իրավապաշտպանի» տեղեկատվության սկզբնաղբյուրը: Ինչպե՞ս նա կարող էր տեղյակ լինել մի բանի մասին, որը չէր կարող տեղի ունենալ: Իսկ արդյո՞ք նա ընդհանրապես տեղեկացված էր: Կամ էլ ինքն իր և իր ոչինչ չարժեցող խոսքի արժեքն ավելացնելու համար որոշել է Մյուլլերի կերպարով հանդես գալ, որին ամեն ինչ զեկուցում են:

Ահա և առաջին սուտը, ընդ որում’երկուռուցիկ. Կա՛մ Սաքունցը ստում է և նա ոչինչ չի լսել, կա՛մ, ինչն ավելի հավանական է, ինքն է հորինել նամակը և շարադրել է դեպքերը’ հիմնվելով ՊՆ կադրային քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումների վրա: Իսկ նման սպա ընդհանրապես գոյություն չունի: «Իրավապաշտպանի» կարճ ուղեղը հաշվի չի առել, ԶՈՒ-ի կադրային և աստիճանական համակարգը մի փոքր տարբերվում է Վանաձորի գրասենյակից, որը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի քաղաքականության իմիտացիան է, որը շատ վաղուց է դադարեցրել իր գործունեությունը Հայաստանի տարածքում և իր ծրագրի շրջանակներում ոչ մի նախագիծ չի ֆինանսավորում:

3) Այն հղումը, թե «բոլորը հիշում են»՝ ինչու «Գրիգորի Խաչատուրովին հեռացրեցին բանակից»

Մանիպուլյացիայի նման մի հնարք կա հասարակության գիտակցության մեջ’հիշողությունը կամ իմացությունը կյանքի կոչել, արտահայտվելով’«բոլորը հիշում են, բոլորը գիտեմ, կամ բոլորին հայտնի է»: Այս հնարքը նպատակ ունի. ունկնդիրը, (ընթերցողը), ով երբեք չի լսել «այդ մասին» կամ էլ հիանալի գիտի և իր կարծիք ունի, սակայն չի ցանկանում դուրս գալ «բոլորի հասարակությունից», համաձայնվում է կամ հաստատում ներկայացված թեզը կամ մեկնաբանումը: Տվյալ դեպքում բոլորը գիտեն, «որ Գրիգորի Խաչատուրովին վտարել են բանակից»:
Քանզի մենք չենք պատկանում այդ անձև «բոլորին» և կարիք չունենք փաստերը մեկնաբանելու, հարկ եղավ մի փոքր փորփրել համացանցը;
Համենայն դեպս, այդ տարիների մամուլն ասում է այլ բան, մասնավորապես, «Հայաստանի ԶՈՒ բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրյանը հեռացման դիմում է ներկայացրել»: Ինքնուրույն, իր կամքով և ի նշան բողոքի: Ի միջի այլոց, նրա հարցազրույցը ոչ ոք չի հերքել, անգամ ՊՆ մամուլի քարտուղարը:

Իսկ անդրադառնալով երկամյա վաղեմություն ունեցող դեպքերին, տարօրինակ է թվում, որ լրագրողական և իրավապաշտպանական եղբայրությունից ոչ ոք չէր հետաքրքրվել Վարդան Մարտիրոսյանի նյութական վիճակով, ով գումար էր «կորզել» հարստանալու համար և այն թեմաներով, որոնք շարադրված են Գրիգորի Խաչատուրյանի’«Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում: Թեկուզ և այն հերքելու համար: Ուրեմն էլ ի՞նչ գիտեն բոլորը; Եվ ի՞նչ են մեր վզին փաթաթում Սաքունցն ու նրա պատվիրատուները:

4) Բողոք ԶԼՄ-ների և ՊՆ անսրտության դեմ, որոնք անտեսել են անանուն նամակը’ ապացույցներ պահանջելով այդ նամակում նշված դրույթների համար

Չենք կարող անտեսել ևս մեկ սուտ, որը, մեր կարծիքով, հիմնական է: Հեղինակը գրում է, որ «նամակ» է գրել ՊՆ և տարբեր թերթերին, բայց դրանք անտեսվել են:

Բանը նրանում է, որ երբ ցանկացած տեսչության գրասենյակ նամակ, հայտարարություն, հաղորդագրություն կամ դիմում է գալիս, նրանք պարտադիր կերպով գրանցվում են քարտուղարությունում և նամակը ստանում է յուրահատուկ համար, որը հաղորդվում է ուղարկողին, որպեսզի նա կարողանա վերահսկել իր ընթացքը: Բացի այդ, համաձայն ՀՀ օրենքի’ ցանկացած պետական տեսչություն 21 օրվա ընթացքում պետք է հասցեատիրոջը գրավոր կերպով տեղեկացնի այն մասին, որ նամակը հասել է և նրա վերաբերյալ ի՞նչ հետագա պլաններ կան:

Ուստի կարելի է հետաքրքրվել հեղինակից’կարո՞ղ է նա նշել իր հաղորդագրության մուտքային համարը: Հատուկ գրագիտություն պետք չէ,ընդամենը մի քանի թիվ, որոնք կապացուցեն նրա ձգտումների իրականությունը:

Բացի այդ, հրատարակությունների ցուցակը, որոնց ուղարկվել էր նամակը, որպեսզի մենք կարողանայինք նրանց արտահայտել մեր շնորհակալությունը’ հարցին գրագետ, պրոֆեսիոնալ և պատասխանատու մոտեցման համար: Նրանք հրաժարվել են հրապարակել անհիմն անանուն նամակը: Սա գովելի է, ու նման հրատարակություններն արժանի են վստահության: Կցանկանայինք նրանց անուններն իմանալ:

5) Հեղինակը’ոմն հուսալքված, բազմազավակ սպա, քսանամյա ստաժով, որը տարբեր տեսչությունների նամակ է գրում’սկսած ՊՆ-ից մինչև մամուլ:

Հետո, զարմանալի է անանունության ու անձնական բնույթի տեղեկությունների սինթեզը, որոնք, իբր թե կոչված են ապացուցելու ընթերցողին նման սպայի գոյությունը և օրինականցնելու համար նամակի մեջ շարադրված տվյալների իրավացիությունը:

Բազմազավակությունը, բանակում աշխատանքային 20-ամյա փորձը, որից 10-ը ՀՀ ԶՈՒ երրորդ կորպուսում, աշխատանքի բերումով աշխատավայրում Խաչատուրովին տեսնելու անհրաժեշտությունը և որոշակի բառապաշարը (թեև ոչ այնքան գրագետ և ինտելեկտուալ) միանգամայն նեղացնում են փնտրտուքների շրջանակը’ առավելագույնը 3-5 մարդ, որոնցից, ցանկության դեպքում, այնքան էլ բարդ չէ որոշել հեղինակին: Այսինքն, հեղինակը ոչ միան անգրագետ է, այլև ապու՞շ: Թաքցնելով իր անունը՝ տեղեկություններ է տալիս, որոնք անմիջականորեն նրա հետքի վրա են գցում:Նշանակում է, որ նա այնքան էլ չի վախենում իր կյանքի համար: Կամ էլ այլ նպատակներ ուներ: Իսկ արդյո՞ք գոյություն ունի այդ «սպան»:

Բայց սա արդեն այդքան էլ կարևոր չի, գլխավորը՝ որ հիմնականը որոշեցինք’ այդ նամակում կան առողջ գաղափարին, հեղինակի գլխավոր մտքին և անանուն նամակ կանոններին հակասող դրույթներ, որից կարելի է մի շատ պարզ եզրահանգման գալ’ ցանկանում են ազդել ընթերցողի զգայարանների վրա (երեխաներ, անելանելիություն, հուսահատություն, խաղամոլություն, «բոլորը գիտեն»), որպեսզի լսարանի գիտակցության մեջ ամրագրեն մի բան’Գրիգորի Խաչատուրովը վատն է և խանգարում է: Ու՞մ:

Կեղտոտ միջոցներով պայքարում են կեղտոտ մարդիկ, ովքեր կեղտոտ նպատակներ ունեն: Ահա և «ում»-ի պատասխանը’ կեղտոտ մարդկանց:
Եվ այսպես, ի մի բերելով վերոնշյալը, նշենք, որ հեղինակի գոյությունն ու կոմպետենտությունը կասկածի տակ են: Նա բացարձակապես չի տիրապետում ՊՆ գործունեությանը, կադրային քաղաքականության համակարգին, կադրային կազմի իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև տեղյակ չէ զինվորական տարրական տերմինալոգիային, որին ծանոթ է անգամ զինվորական ուղղագրությանն անտեղյակ «սպան»:

Սակայն մի բան անկասկած է’նամակի սկզբնաղբյուրը հենց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է և նրա ղեկավար Արթուր Սաքունցը, որի կամքն է բացատրել նրա ծագումն այնպես, ինչպես ցանկանում է’ լինի դա անանուն նամակ, թե Սուրբ Հոգու հայտնություն:

Կարևորն այն է, որ նա ոչ միայն իրավիճակին համապատասխան վերլուծություն չի արել, այլ ընդհակառակը, այն շրջանառության մեջ է դրել ԶԼՄ-ների միջոցով:

Ի՞նչ է անում մեր փառապանծ իրավապաշտպանը: Ոչ այն, ինչ պետք է անի իսկական իրավապաշտպանը’ պարզել՝ միգուցե մարդուն վարկաբեկու՞մ են, մանավանդ, որ անանուն նամակն էլ հենց կոչված է դրա համար, այլ նամակն ուղարկում է երրորդ կարգի մի թերթոնի խմբագրություն, որն էլ հուրախություն իրավապաշտպանի, միանգամից տպագրում է այն: Ի միջի այլոց, այստեղ չենք կարող չնշել ևս մի հակասություն’ նամակի հեղինակը հենց առաջին իսկ տողից բողոքում է Սաքունցին, որ դիմել է բոլոր թերթերին ու խմբագրություններին, և չի կարողանում տեղադրել իր բողոքը, իսկ այստեղ, կախարդական փայտիկի մի հարվածով բոլոր խմբագրությունները միանգամից տարվեցին այդ վայ-սպայի արվեստի բովանդակությամբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավապաշտպանի հեղինակությամբ և հրապարակեցին նամակը:

Բայց ամենահետաքրքիրն անգամ այն չէ, որ Սաքունցն ունի «սեփական» ԶԼՄ-ներ և նրանք հրապարակում են հնարավոր ամեն բան, պատահական չէ, որ նույն կաթսայից են գրանտներ ստանում: Ամենահետաքրքիրն այն է, որ Սաքունցն, առանց նշելու, թե համապատասխան քայլեր ձեռնարկե՞լ է ճշտելու համար նամակում շարադրված դրութների իրավացիությունը, ինչի մասին ինքն է ասում, հաստատում է դրանք միանգամայն յուրօրինակ մեթոդով’ փորձում է ապացուցել, որ նամակի հեղինակը իրոք սպա է և որ նա տեղյակ է որոշ մանրամասների: Փաստորեն, կշեռքի մի նժարին կիսագրագետ սպան է (նույն հաջողությամբ նա կարող էր կոչվել եւ ֆիզիկոս, միևնույնն է, կոմպետենտությունը չէր հերիքելու) և միանգամայն կասկածելի հեղինակությամբ մի իրավապաշտպան, իսկ մյուս կողմից հայկական բանակի սպա, որին վերոնշյալ անձինք դարձրել են հալածանքի օբյեկտ և որոնց մասին մենք կարող ենք դատել միայն նրա գործերով’ Տավուշ, ինչը շատ անհանգստացնում է Արթուր Սաքունցի ընկեր ադրբեջանցիներին:

Ինչ էլ որ չլինի, անանուն նամակից և Սաքունցի «հաստատումներից» հետո ինտերնետ հասարակության կողմից հետևեց տեղին մի հարցում’պահանջելով փաստացի ապացույցներ ի օգուտ նամակում շարադրված դրույթների, և Սաքունցի կողմից ստացվեց իսկական իրավապաշտպանական պատասխան. «Հայ բլոգերները զբաղված են գնդապետ Խաչատուրովի պաշտպանությա՞մբ»:
Ահա թե ինչն է անհանգստացնում Արթուր Սաքունցին’ պաշտպանում են մեկին, ում էլ պատվիրել էին վարկաբեկել:

Շտապենք հուսահատեցնել. մեզ պաշտպանելու, ինչպես նաև վարկաբեկելու համար կեղտոտ մարդիկ կեղտոտ փողերով չեն վճարում, մենք պարզապես ուզում ենք իմանալ’ ինչքանով է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը: Մենք դրա լիակատար իրավունքն ունենք, այնպես չէ՞, «իրավապաշտպան»:

Նրա փոխարեն կարող էր լինել ով ասես’ գնդապետ, մագիստրոս, թեկուզ՝ մատուցող:

Ըստ երևույթին, իրավունքի և այն պաշտպանելու փոքր գիտելիքները, որը նա համեստորեն սահմանափակում է «պետական մարմիններից պաշտպանությամբ», (թեև ծիծաղելի է, որ բանակի գնդապետը հանդիսանում է մի ամբողջ պետական մարմին), պրովոկացիայի պաշտպանին թույլ չտվեցին հասկանալ մի պարզ ճշմարտություն’ Գրիշա Խաչատուրյանը մեզ նման մի մարդ է, մեր երկրի քաղաքացի, որի նկատմամբ հալածանք է սկսվել: Եվ փաստ չէ, որ ոչ պետական մարմնի կողմից, քանի որ այդ «սպան» կարող էր գեներալ լինել, այնպես չէ՞: Սաքունց, Դուք ծանոթ կիսագրագետ գեներալներ ունե՞ք: Իսկ մեզ, այդ թվում նաև Գրիշա Խաչատուրովին, ո՞վ կպաշտպանի իրավապաշտպաններից և զազրելի մամուլից:

Հայ բլոգերրները որակապես և քանակապես տարբերվում են այդ հոտից, որոնց հետ Սաքունցը սովոր է աշխատել, և կսկսենք անհարմար հարցեր տալ ցանկացածին, ով իր վրա կվերցնի «բացահայտողի», «իրավապաշտպանի» և «մատնիչի» առաքելությունը:

Դե, իսկ որ էլ ընդհանրապես կասկած չմնա թե այս պատմության մեջ ով ով է, ահա երկու անձանց համեմատական կենսագրությունը.

Արթուր Սաքունց, ծնվել է Ադրբեջանի Շահումյանի շրջանի Աղջաքենդ գյուղում: Տեղափոխվել է Վանաձոր, որտեղ ավարտել է դպրոցը: Ծառայել է քիմզորամասում և զորացրվել 1983 թվականին: Ավագ լեյտենանտ է: Շատ է հետաքրքրվում բանակով:

Գրիգորի Խաչատուրով, ծնվել է Հայաստանից դուրս, 1992 թվականին ողջ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, որտեղ ավարտել է դպրոցը և ստացել զինվորական բարձրագույն կրթություն: Ծառայում է 1993 թվականից:

Իր ծառայողական կարիերայի մի մասն անց է կացրել Ադրբեջանի և Նախիջևանի սահմանամերձ տարածքներում:

Եվ այսպես, երկու տղամարդ, Հանրության պաշտպաններ, որոնք Հայաստանի տարածքում են եղել նրա ամենադժվար պահերին: Մի փոքր ուղղում’եթե մեկը հայտնվել է Հայաստանում, քանի որ իր հայրն այստեղ է եկել և իր ընտանիքն էլ Հայաստան է բերել մեկ նպատակով’իր նախնիների հայրենիքին ցուցաբերել օգնություն, ապա մյուսը թաքնվել է անվտանգ Հայաստանում, քանի որ նրա հայրենիքն ու բարեկամներին այդ ժամանակ ճնշում էին տանկերն ու արյուն էր հեղվում: Դա «Օղակ» գործողությունն էր: Եվ խիզախ ավագ լեյտենանտ Սաքունցը մնացել էր թիկունքում’ թեկուզ քաղցած ու ցուրտ, բայց առանց առողջությունը վնասելու:

Պատերազմից հետո երկուսի ճանապարհները բաժանվեցին’մեկը գնաց ծառայելու հայրենիքին, իսկ մյուսը բանակի թեմայով միավորներ է վաստակում ‘ դրանով իսկ թաքցնելով իր վախկոտությունն ու դավաճանությունը հեռավոր 1991-ում և իր սեփական բարդույթներով վատ գրանտներ չի աշխատում;

Այս անգամ առանց հարգանքի’նույն քանակությամբ նույն հայկական բլոգերներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում